• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Օտարերկրյա առաջանցիկ փորձի ուսումնասիրությունը կնպաստի ԵԱՏՄ-ում սերմերի պատվաստման և սերմարտադրության զարգացմանը

20 հունվարի, 2022
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ
Ս․թ․ հունվարի 19-ից 20-ը Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանն այցելեց Նիդերլանդների Թագավորություն, որտեղ հանդիպումներ ունեցավ ոլորտում առաջատար նիդերլանդական մի շարք ձեռնարկություններում։
Նախարարի առաջին կանգառն Ամստերդամում գտնվող PlantLab կենտրոնում էր, որը նորարարական լուծումներով փակ տարածքում բանջարեղեն արտադրող առաջատար ընկերություններից է աշխարհում։ Ընկերության ներկայացուցիչները շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին արտադրամասի գործունեությունը, որից հետո քննարկում ծավալվեց ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության վերաբերյալ։
Նախարարի հաջորդ հանդիպումը բանջարեղենի սերմերի արտադրության շուկայում համաշխարհային անվանի Bejo Seed ընկերությունում էր։ ԵՏՀ նախարարը ընկերության ներկայացուցիչներին տեղեկացրեց ԵԱՏՄ երկրների ղեկավարների առաջադրած առաջադրանքի մասին՝ մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակում սերմարտադրությունը զարգացնելու վերաբերյալ։ Արտակ Քամալյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միությունը գյուղատնտեսության զարգացման զգալի ներուժ ունի, որը կարիք է զգում անհրաժեշտ լուրջ նորամուծությունների և համալիր լուծումների ներդրման։ Մտքեր փոխանակվեցին Bejo Seed ընկերության ապրանքանիշի ներքո ԵԱՏՄ երկրներում ներքին շուկայի կարիքները բավարարելու համար սերմերի արտադրություն հիմնելու հեռանկարների շուրջ։
Հունվարի 20-ին Ա․ Քամալյանն այցելել Bayer/De Ruiter Seeds Experience Centre, Koppert Biological Systems և Ammerlaan The Green Innovator ընկերություններ։
Վերջիններիս ներկայացուցիչների հետ հանդիպումներում ԵՏՀ նախարարը նշեց, որ ներկայումս միության երկրների համար գլխավոր խնդիրներից մեկը բարձր արտադրողական հարմարվողական տեսականու և բարձրորակ սերմերի ինքնաբավության բարձրացումն է։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս ԵԱՏՄ առաջնորդվում է պետական ​​կարգավորման բարենպաստ էկոհամակարգի ստեղծման, տեխնոլոգիաների կիրառման միջոցով ներդրումային գրավչության բարձրացման և սերմարտադրության դինամիկ զարգացման տեսլականով։
Նախարարի այցը Նիդերլանդներ ավարտվեց ագրոարդյունաբերական շուրջ 10 ընկերությունների ղեկավարների հետ պաշտոնական ընթրիքով, որի ընթացքում գործնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ուղղություններով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: